«Ֆեյք մամա»-ն վերադառնում է. Մկրտիչ Արզումանյանն առաջին մանրամասներն է հայտնել
Интервью«Ֆեյք մամա» սիթքոմի ստեղծագործական ու դերասանական կազմը` Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի ու Արթուր Հարությունյանի գլխավոր դերակատարմամբ` հոկտեմբերից կվերադառնան «Արմենիա» հեռուստաընկերության աշնանային եթեր, բայց այս անգամ` նոր «ֆեյք» հերոսով:
«Ֆեյք պապա»` այսպես է անվանվել սիթքոմի նոր եթերարջանը, իսկ համանուն հերոսին մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում առաջին մանրամասներն է հայտնել նախագծի ստեղծագործական ընթացքի ու իր կերպարի՝ Վրեժի նոր գծերի մասին:
«Նախագծի գաղափարն առաջացել է «Արմենիա» հեռուստաընկերության ստեղծագործական կազմի մոտ` մի քանի ամիս առաջ: Երկար խորհրդակցելուց, սցենարային գծեր ճշտելուց հետո եկանք այն եզրակացության, որ «Ֆեյք մամա»-ն պետք է ունենա երկրորդ մաս: Սա, իհարկե, պատասխանատու որոշում է, քանի որ սիթքոմի առաջին եթերաշրջանը բավական հաջողված էր ու սիրված, եւ շատ կարեւոր է, որ երկրորդն էլ նմանատիպ ուշադրության արժանանա: Այժմ սցենարային աշխատանքներ են կատարվում, որոշ ժամանակ անց արդեն կսկսվեն նկարահանումները: Հուսով եմ` այս նախագծով էլ կկարողանանք դրական լիցքեր փոխանցել մեր հեռուստադիտողին»,-նշեց դերասանը:
«Ֆեյք պապա»-ն առաջին եթերաշրջանի շարունակական գիծը կպահպանի, բայց հերոսները կհայտնվեն նոր` զավեշտալի ու արկածային իրավիճակներում.
«Մեր ստեղծագործական թիմին այս եթերաշրջանում միացել է նաեւ իմ վաղեմի ընկերը` շատ լավ մասնագետ Աշոտ Աբրահամյանը, որի հետ բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել` «Ալաբալանիցա», «Կարգին սերիալ», «Գոշա», «Փախիր կամ ամուսնացիր», եւ շատ ուրախ եմ, որ այս նախագծում էլ միասին ենք աշխատելու»:
Ինչ վերաբերում է կերպարային փոփոխություններին` դերասանը նշում է` Վրեժը կվերադառնա նորություններով.
«Փոփոխություններ, իհարկե, կան, առանց դրանց հնարավոր չէ: Նա մարդ է, որն ունի բազմաթիվ խնդիրներ. այդ կերպարին առանց այդ խնդիրների հնարավոր չէ պատկերացնել: Այստեղ իրավիճակներն էլ այլ են, դերասանական խաղի առումով անընդհատ մտածում եմ նորություններ անելու մասին, ինչին կնպաստի նաեւ սցենարը, որը շատ հետաքրքիր է, իրավիճակային յուրահատուկ զարգացումներ ունի, ստիպում է անել այնպիսի բաներ, որոնք չեմ արել առաջին մասում»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ