Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է սեռական բռնության փորձի մեղադրանքով
СпортԽառը մարտարվեստների իռլանդացի մարտիկ, UFC բացարձակ մարտական առաջնության երկու քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրներին, 32-ամյա մարզիկը կասկածվում է սեռական բռնության փորձ անելու և ոչ պատշաճ վարք դրսևորելու մեջ: Համապատասխան բողոքը ստացվել է սեպտեմբերի 10-ին: Իռլանդացին այդ օրերին հանգստանալիս է եղել Կորսիկա կղզում:
Մարզիկը հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքն ու չի ընդունում մեղքը: Վերջինս ցուցմունք է տվել ֆրանսիական ոստիկանությանը:
Իր կարիերայի ընթացքում Մաքգրեգորը 22 հաղթանակ է տարել 26 մենամարտում: 2020 թվականի հունիսին նա երրորդ անգամ հայտարարել է խաղը մարտարվեստներից հեռանալու մասին: