«Այս տարի կարողացա բոլոր ծախսերն ինքս հոգալ». Էրմինա Զախարովան` 23-ամյակի, սիրելիի և ընկերների անակնկալների ու երջանիկ լինելու մասին
ИнтервьюԴերասանուհի Էրմինա Զախարովան այսօր նշում է 23-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում հոբելյարն ասաց, որ կեսգիշերին անակնկալներ չի ունեցել, քանի որ չի սիրում:
«Քնում եմ շուտ` 11:30 ու չեմ սիրում, երբ ինձ արթնացնում են: Առավոտյան բավականին զբաղված էի, որովհետև ծննդյանս օրը քաղաքից դուրս եմ նշում, հրավիրել եմ մոտ 20 ընկերներիս ու կազմակերպչական աշխատանքներով ինքուրույն եմ զբաղվել: Առաջին անգամ եմ ծննդյանս օրը մեծ շուքով նշում, որովհետև այս տարի կարողացա բոլոր ծախսերն ինքս հոգալ: Չնայած ընկերներիցս շատերն իրար չեն ճանաչում` արդեն հասցրել են ընկերենալ, շփվել, ինչի համար շատ ուրախ եմ»,-ասաց նա և հայտնեց, որ հյուրերի թվում են դերասաններ Մհեր Մխիթարյանը, Բոնին, Վլադիմիր Օհանյանը, Ժորա Մարտիրոսյանը:
Էրմինան, այնուամենայնիվ, անակնակլներ ունեցել է: «Երբ եկանք քաղաքից դուրս, ընկերներս ասացին, որ ոզնի են նվիրելու, դեռ սպասում եմ, շուտով կհասնի ինձ: Եթե աղջիկ լինի, Դաֆնի կանվանեմ, եթե տղա` Ռոմեո: Կենդանիներ շատ եմ ունեցել, մի քանի անգամ նապաստակ եմ պահել, ոզնի, կրիա ևս ունեցել եմ: Նապաստակ շատ եմ սիրում, բայց ավտոտնակ չունենք, որ կարողանամ նրան այնտեղ պահել: Ընկերներս շատ ճիշտ են կողմնորոշվել»,-ասաց նա:
Էրմինայի սիրելին ևս անակնկալ է մատուցել. «Սիրելիս «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության թեմայով տիկնիկ է նվիրել: Ես «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության մեծ երկրպագու եմ և այդ տիկնիկը վաղուց էի ցանկանում, բայց չէի ուզում ինքս գնել, գիտեի, որ կնվիրեն»:
Դերասանուհու խոսքով` տոնական տորթի մոմերը փչելիս միշտ երազանք է մտապահում: «Նաև երկնքից աստղ ընկնելիս եմ երազանք մտապահում: Երբ հավատում ես երազանքիդ, այն անպայման կատարվում է: Իմ երազանքներից շատերն են կատարվել: Տորթս «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության թեմայով է: Ստեղծագործության հայտնի խոսքերն են գրված տորթի վրա` «Շնորհավոր աշխարհի ամենաչծնունդը»»:
Էրմինան նշեց, որ չի հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց ծննդյան օրը չեն սիրում: «Ես շատ եմ սիրում, քանի որ 23 տարի առաջ այս օրը ես ծնվել եմ, ինչի համար մայրիկիս եմ շնորհակալ: Նույնիսկ 50 տարեկանում ծննդյանս օրը շատ կսիրեմ ու ընկերներիս հետ կտոնեմ,-ասաց նա և հավելեց, որ իր ամենամեծ ձեռքբերումը հենց ընկերներ են,-Առանց նրանց ես չէի լինի այն Էրմինան, որն այսօր կամ: Հեռուստատեսային բոլոր նախագծերից ունեմ արդեն հարազատ դարձած մարդիկ: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»:
Դերասանուհին նաև ասաց, որ ուրախ է, քանի որ զբաղվում է բացառապես իր մասնագիտությամբ. «Հիմա զբաղվում եմ բացառապես մասնագիտական գործունեությամբ, ինչի համար կրկին մայրիկիս եմ շնորհակալ: Դերասանի մասնագիտությունը սկզբնական շրջանում հնարավորություն չի տալիս ֆինանսապես քեզ ապահովել, իսկ մայրս ինձ ֆինանսապես օգնում է, որ կարողանամ զբաղվել իմ սիրելի գործով»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ