Ի՞նչ լուծումներ է ստացել հագուստի մաքսազերծման խնդիրը․գործարարը հայտնում է
ЭкономикаԳործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան խմբերից մեկում գրել է.
«Գործընկերներ և խմբակիցներ ջան, հագուստի ներկրման հետ կապված
տեղեկացնեմ ձեզ, թե ինչ լուծումներ է ստացել հագուստի մաքսազերծման խնդիրը։
Վերանայվել են կողմնորոշիչ գները՝ միջինացված կարգով մաքսիմալ մոտեցվել են արտահանող երկրների մեծածախ գներին։
Քաշերը հարկավոր չէ իդեալական՝ գրամ առ գրամ նշել (կարող եք նաև ձեր խանութում արդեն առկա նմանատիպ ապրանքները կշռել և ամենամոտ քաշը ստանալ)։ Իհարկե շատ մեծ խախտում պետք է չլինի։
Կտորի բաղադրությանը (հումք) դեռ ուշադրություն չի դարձվի։
Բրենդներին դեռևս ուշադրություն չի դարձվի։
Արդեն մաքսազերծված գործերը վերլուծվել են և էժան սեգմենտի հագուստի դեպքում թանկացում չի նկատվել, ավելին՝ էժանացել է։ Ինչ վերաբերում է միջինից բարձր արժեքով հագուստի մաքսազերծմանը՝ որոշակի թանկացում եղել է, ինչը նորմալ է։
Նորմալ է, եթե մենք ցանկանում ենք ունենալ նորմալ տնտեսություն։
Ասվածից ավել խնդիրների, չարդարացված գների, կամ այլ խոչընդոտների դեպքում խնդրում եմ տեղյակ պահել, մաքսային մարմինների հետ համատեղ փորձելու ենք հնարավորինս օգտակար լինել ձեզ»։