Ամերիկյան ընկերությունը մասնակցել է բելառուսական կայքերի արգելափակման գործին․ Bloomberg
Международные новостиԱմերիկյան Sandvine ընկերությունը Բելառուսի իշխանություններին երկրում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող բողոքի ցույցերի արգելափակման համար հատուկ տեխնոլոգիաներ է տրամադրել, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրներին։
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ում գտնվող ընկերության ներկայացուցիչներն անձամբ հանդիպում են ունեցել Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչների հետ, որից հետո անհրաժեշտ սարքավորումները հասցրել են Մինսկ։
Հայտնի է, որ հանրապետության ողջ տարածքում համացանցի հետ կապված խնդիրները սկսվել էին օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրությունների ընթացքում։ Մասնավորապես, վատ կապի հետևանքով չեն աշխատել մի շարք կայքեր՝ այդ թվում և պետական մարմիններին պատկանող, չեն աշխատել որոնողական համակարգերը, YouTube-ը, մեսենջեր հավելվածները։ Օգստոսի 12-ին համացանցի և սոցկայքերի գործունեությունը Մինսկում վերականգնվել է։
Երկրի կապի և տեղեկատվական զարգացման նախարարությունից էլ հայտնել են, որ օգոստոսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում կապի սահմանափակումներ եղել են բելառուսական օպերատորների, պետական մարմինների և կազմակերպությունների կայքերի վրա կատարված բազմաքանակ կիբերհարձակումների հետևանքով։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում մենարկել են օգոստոսի 10-ից։ Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները վիրավորվել էին։