Թուրքական Oruç Reis հետախուզական նավը լքել է Միջերկրական ծովի վիճելի տարածքը
Международные новостиԹուրքական Oruç Reis հետախուզական նավը լքել է Միջերկրական ծովի վիճելի տարածքը, գրում է tr.euronews.com կայքը:
Oruç Reis-ի և նրան ուղեկցող Ataman և Cingizhan նավերի աշխատանքային ժամկետը սպառվել է և դրանք խարիսխ են նետել Անթալիայի ծովափում:
Հունաստանի կառավարության խոսնակ Ստելիոս Պեցասը կատարված քայլը որակել է որպես «դրական ազդակ»: Հունաստանի կառավարության խոսնակը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է սպասել զարգացումներին ՝ ավելի լավ գնահատական տալու համար:
Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո: