Մինսկում ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել
Международные новостиՄինսկում ընդդիմության երթի մասնակիցները ճանապարհային պլաստիկ բաժանարարների միջոցով փորձել են շրջափակել Տիմիրյազևսկայա փողոցը, բայց ակցիայի մյուս մասնակիցները կասեցրել են պատնեշի կառուցումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երբ չարտոնված երթի մի քանի հազար մասնակիցներ քայլում էին «Արենա Սիթի» առևտրի կենտրոնից դեպի Տիմիրյազևի փողոց, նրանցից ոմանց ուշադրությունը գրավել է եզրաքարի երկայնքով տեղադրված ճանապարհների պլաստիկ բաժանարարները: Բաժանարարները կարմիր և սպիտակ էին, ինչը համընկնում է բելառուսական ընդդիմության կողմից օգտագործվող ազգային խորհրդանիշների գույների հետ: Երթի մասնակիցները վերցրել են այս բաժանարարներից մի քանիսը և տեղադրել են Տիմիրյազևա փողոցում, ինչը խոչընդոտել է մեքենաների տեղաշարժին:
Սակայն երթի մյուս մասնակիցները բացականչել են «պետք չէ ոչ մի սադրանք» և հետ են տարել բաժանարարները, այժմ դրանք անկարգ կերպով նետված են մայթերին, սակայն մեքենաների տեղաշարժին այլևս չեն խոչընդոտում:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: