Խոշոր ավտովթար-հրդեհ Լոռու մարզում. Mercedes-Benz-ը վերածվել է մոխրակույտի (տեսանյութ, լուսանկարներ)
ОбществоԵրեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22։08-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:


Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ