Կլաուդիո Պիզարոն վերադառնում է «Բավարիա»
Спорт«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Պիզարոն դեսպանի կարգավիճակ է ստանձնել մյունխենյան ակումբում, հայտնում է Գերմանիայի չեմպիոնների կայքը: Պերուացի հարձակվողը խաղում էր Մյունխենի «Բավարիայում» 2001-2007 և 2012-2015 թվականներին: Ընդհանուր առմամբ՝ Պիզարոն «Բավարիայի» կազմում անցկացրել է 325 հանդիպում, որոնցում խփել է 125 գոլ: «Ես շատ ուրախ եմ, որ վերադարձա «Բավարիա»՝ որպես ակումբի դեսպան: Դա իմ երազանքն էր: «Բավարիան» միշտ կլինի իմ ընտանիքը: Իմ նոր պաշտոնում ես ամեն ինչ կտամ ակումբին, ինչպես նախկինում էի անում՝ որպես խաղացող», - ասել է Պիզարոն: