Չինաստանում բնակիչները «մոծակների գրոհի պատճառով» հրաժարվում են բնակություն հաստատել «ուղղահայաց այգի» հիշեցնող շենքում (լուսանկարներ)
Международные новостиՉինական Չենդու մեգապոլիսում մարդկանց առաջարկում են բնակություն հաստատել «ուղղահայաց այգի» հիշեցնող բազմաբնակարան շենքի բնակարաններում, որոնցից յուրաքանչյուրը բուսածածկ պատշգամբ ունի, գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ բոլոր 826 բնակարանները վաճառվել են այս տարվա ապրիլին, սակայն հիմա, երբ բնակարաններն արդեն պատրաստ են, դրանք ժամանակակից «էկո-դրախտից» վերածվել են լքված վայրի։
Չինական լրատվամիջոցերի հաղորդմամն՝ «մոծակների գրոհի պատճառով» ընդամենը մի քանի ընտանիք է տեղափոխվել Չենդու քաղաքի Qiyi City Forest Garden բազմաբնակարան շենք։
Ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, բնակիչների բացակայության պայմաններում բույսերը գրեթե ամբողջությամբ «գրավել են» լքված պատշգամբները։
Թեև մի շարք բնակիչներ, կարծես թե, առանձնապես չեն վախենում մոծակներից, մյուսների համար դա մեծ մատահոգություն է։ Global Times թերթի տվյալներով՝ բազմաբնակարան շենք է տեղափոխվել ընդամենը 10 ընտանիք։