Պաշտոնական․ Կումբուլան՝ Ռոմայի ֆուտբոլիստ
Спорт«Ռոման» ակումբի պաշտոնական կայքում հայտնել է կենտրոնական պաշտպան Մարաշ Կումբուլայի տեղափոխության մասին:
«Վերոնայի» 20-ամյա երիտասարդը վարձավճարով է միանում է հռոմեացիներին մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Հակառակ ուղղությամբ՝ Մերտ Չեթինը, Մատեո Կանչելյերին և Աբուդրաման Դիաբին երկու տարով վարձակալությամբ հանդես կգան Վերոնա քաղաքի ակումբում:
«Գայլերը» ալբանացու վարձավճարի համար կվճարեն 2 միլիոն եվրո: Գործարքը ներառում է տարբեր պարտավորություններ, այդ թվում՝ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու:
Կումնուլայի տրանսֆերային արժեքը «Ռոմայի» համար կկազմի 13,5 միլիոն: Բացի այդ, գործարքը ներառում է մի շարք հատուկ բոնուսներ ՝ կապված ինչպես խաղացողի, այնպես էլ ակումբի նվաճումների հետ: Հռոմեական ակումբը կարող է հավելյալ 3,5 միլիոն եվրոյի բոնուսներ վճարել: