Մեզ սպառնում էին․ Պուտին
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանի կողմից գերձայնային զենքի ստեղծման պատճառների մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Պետության ղեկավարի խոսքերով, Մոսկվան ստիպված է եղել դիմել այդ քայլին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ Հակահրթիռային պայմանագրից:
«ԱՄՆ-ի դուրս գալը Հակահրթիռային պայմանագրից 2002 թվականին Ռուսաստանին ստիպեց սկսել գերձայնային զենքի ստեղծման աշխատանքները: Մենք պետք է ստեղծեինք այդ զենքն՝ ի պատասխան ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման, որն ապագայում կկարողանար իրականում չեզոքացնել, զրոյացնել մեր ամբողջ միջուկային ներուժը»,-ասել է Պուտինը:
«Ըստ էության, կային պահեր, երբ մեզ սպառնում էին, իսկ մենք պատասխան չունեինք»,-ավելացրել է նախագահը:
Պետության ղեկավարի խոսքերով, այս իրավիճակը ռազմավարական հավասարակշռության բացահայտ և վտանգավոր խախտում էր․ «Ես բազմիցս ասել եմ, որ տասնամյակներ շարունակ մենք անընդհատ ստիպված էինք հասնողի դերում լինել, դուք դա շատ լավ գիտեք»,-նշել է Պուտինը:
Նա շեշտել է, որ այժմ Ռուսաստանը, նորագույն պատմության մեջ առաջին անգամ, տիրապետում է զենքի ամենաժամանակակից տեսակներին, որոնք «ուժով, հզորությամբ և արագությամբ բազմակի անգամ գերազանցում են ներկայումս գոյություն ունեցող տեսակներին»։