Patek Philippe, IWC և Rolex․ ի՞նչ ժամացույցներ են նախընտրում կրել համաշխարհային առաջնորդները (լուսանկարներ)
Международные новостиՇատերին է հետաքրքիր՝ ինչ ապրանքանիշի և ինչ արժողության ժամացույցներ են օգտագործում աշխարհի տարբեր պետությունների ղեկավարները:
South China Morning Post-ը ներկայացնում է համաշխարհային ամենահայտնի քաղաքական գործիչների նախընտրելի ձեռքի ժամացույցներն ու ապրանքանիշները։
Դոնալդ Թրամփ
Ինչպես ԱՄՆ-ի շատ նախագահներ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփը ևս Rolex-ի երկրպագու է։ Նրա ձեռքի ժամացույցների հավաքածուն ներառում է նաև Patek Philippe շվեյցարական բրենդի Philippe Ellipse և Vacheron Constantin-ի Vacheron Constantin Historiques 1968 նմուշները։
Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքեղ ձեռքի ժամացույցների մի ամբողջ հավաքածու ունի։ Նա Patek Philippe, IWC և A. Lange & Söhne ապրանքանիշերի երկրպագու է։ ՌԴ նախագահը պարբերաբար կրում է նաև շվեյցարական Blancpain ապրանքանիշի Grande Date Aqua Lung ժամացույցը։
Նրա ամենաթանկ ձեռքի ժամացույցը A. Lange & Söhne ապրանքանիշի սահմանափակ քանակությամբ թողարկված և 480 000 ԱՄՆ դոլար արժողությամբ Tourbograph Perpetual Pour le Mérite ժամացույցն է։
Կիմ Չեն Ըն
2016 թվականից Հյուսիսային Կորեա շքեղ ժամացույցներ արտահանելու Շվեյցարիայի արգելքի պատճառով երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը մյուս համաշխարհային առաջնորդների պես շվեյցարական ժամացույցներ չի կրում։ Փոխարենը Հյուսիսային Կորեայի առաջնորդը նախընտրում է փոքր ու նուրբ ժամացույցներ։
Նրա սիրելի ձեռքի ժամացույցներից են Movado ամերիկյան ապրանքանիշի Movado Museum ոսկե ժամացույցը և IWC ապրանքանիշի ոսկե IWC Portugieser-ը։
Ջասթին Տրյուդո
Պարզվում է՝ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին միավորում է IWC ապրանքանիշի հանդեպ սերը։ Կանադայի վարչապետը իր IWC Regulateur-ը կրում է գրեթե ամենուր՝ պետական այցերի մինչև նախընտրական արշավներ։
Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաճախակի է ներկայանում շվեյցարական շքեղ ժամացույցների Patek Philippe արտադրողի Patek Philippe Calatrava հավաքածուից ոսկյա և կաշվե կապիչով ձեռքի ժամացույցով։