«Իմ ասածներից հետ չեմ կանգնում, ոչ մի նյութական վնաս չեմ վճարելու, ինքը պետք է վճարի». Դիանա Տոռեսը` Տաթև Սարգսյանի դատական հայցի մասին
ИнтервьюՎերջին օրերին համացանցում բուռն արձագանք գտավ դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև ծագած սկանդալը. Տաթևը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր նկարները հրապարակվեն Դիանայի նկարների կողքին, քանի որ դա իրեն պատիվ չի բերում:
Դիմահարդարն այդ հաղորդագրությունը ցույց էր տվել Դիանային, ով Ինստագրամի իր էջում հրապարակումներ էր արել Տաթևի մասին` անդրադառնալով նրա բարոյականությանը, նշելով, որ Տաթևը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»:
Երեկ Տաթևը Tert.am Life–ի հետ զրույցում հայտնեց, որ հարցը տեղափոխել է իրավական հարթակ, արդեն դատարան է դիմել: Tert.am Life-ը կապ հաստատեց Դիանայի հետ, ով ասաց, որ Տաթևի դատարան դիմելու մասին համացանցից է տեղեկացել:
«Այդ մասին իմացա համացանցից, դատարանից ծանուցում դեռ չի եկել: Չեմ պատրաստվում դատարան գնալ, անհրաժեշտության դեպքում իմ փոխարեն կգնա իրավապաշտպանը` որպես լիազորված անձ: Եթե առանց ինձ անհնար լինի, ես կգնամ: Դեռ չեմ մտածում դատարանում հաղթելու մասին, այդ հարցերով իմ իրավապաշտպանը կզբաղվի: Այդ առումով լարվածություն ընդհանրապես չեմ զգում: Ոչ մի նյութական վնաս չեմ վճարելու, ինքը պետք է վճարի, իմ պատվի մասին է խոսել, ինքն է սկսել: Ես անպատի՞վ եմ, ուրեմն, ես եմ պատիվ պահանջում: Իմ պատվին ի՞նչ է եղել, որ իմ պատվից է խոսում»,-ասաց Դիանան:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ