ID.4. Volkswagen-ը ցուցադրել է իր առաջին էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)
Международные новостиԳերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր առաջին էլեկտրական քրոսովերը՝ ID.4-ը, գրում է Daily Mail-ը։
Մեքենան հասանելի կլինի երկու տարբերակով՝ էլեկտրական շարժիչով և հետևի անիվային շարժիչով, ինչպես նաև լիաքարշակ և երկու էլեկտրական շարժիչներով: Առաջին մոդելի շարժիչների ընդհանուր հզորությունը կկազմի 201 ձիաուժ, իսկ երկրորդինը՝ 302 ձիաուժ:
Երկու տարբերակները կունենան նույն մարտկոցը, որը թույլ կտա մեկ լիցքավորմամբ անցնել 400 կմ տարածություն: Ստանդարտ լիցքավորիչի օգտագործման դեպքում 100% մարտկոցի լիցքավորումը կտևի 7,5 ժամ։ Մեկ ժամ լիցքավորմումը կբավականացնի 50 կմ տարածություն անցնելու համար։
Մեքենայի սրահի ներսում առկա է 5,3 դյույմ անկյունագծով վահանակ, որի մեջտեղում տեղադրված է մեծ սենսորային էկրան։ Մեքենայի բոլոր գործառույթները կարելի է կառավարել ձայնային հրամանների միջոցով:
ID.4-ը հնարավոր կլինի ձեռք բերել 39 995 դոլարից սկսած։ Էլեկտրական քրոսովերի առաջին տարբերակը վաճառքի կհանվի 2021 թվականի առաջին եռամսյակում։ Երկրորդ տարբերակը վաճառքի կհանվի ավելի ուշ․ այն հնարավոր կլինի ձեռք բերել 43 695 դոլարից սկսած։