Արդուկ, ճաշ, կարուձև. Իսպանիայի դպրոցներից մեկում տղաներին սովորեցնում են՝ ինչպես տնային գործեր անել (լուսանկարներ)
Международные новостиՓոքր տարիքից տնային գործեր կատարելը կարևոր է ոչ միայն տունը կոկիկ պահելու, այլև երեխայի և դեռահասների անձնային հատկանիշների ձևավորման համար։ Այնուամենայնիվ, աշխարհի որոշ մասերում տնային գործերը դեռևս դիտվում են կնոջ պարտականություն, ինչի հետևանքով որոշ տղամարդիկ չեն ցանկանում կամ նույնիսկ չեն կարողանում տարրական տնային գործեր կատարել, գրում է Bored Panda-ն։
Գենդերային հավասարության դեմ պայքարող իսպանական Վիգո քաղաքի Colegio Montecastelo դպրոցն իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում դեռահասներին և երիտասարդներին սովորեցնում է՝ ինչպես տնային գործեր՝ մաքրություն և կարուձև անել, հագուստ արդուկել, ինչպես նաև կերակուր պատրաստել։
Մինչ որոշ մարդիկ ողջունում են այս նախաձեռնությունը, մյուսները կարծում են, որ դասընթացն իրականում «գենդերային դերեր է վերագրում տղամարդկանց»։
Ոմանք էլ կարծում են, որ այդ հմտությունները պետք է ուսուցանվեն տանը, այլ ոչ թե դպրոցում: