Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է. Սաակաշվիլին իր աջակցություն է հայտնել Ադրբեջանին
Международные новостиՀայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումները լուրջ անհանգստություն են պատճառում բոլոր նրանց, ում համար միևնույնը չէ մեր տարածաշրջանում խաղաղությունը և մեր ժողովուրդների բարեկեցությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Նա նշել է, թե մեծ ցավով է հետևում նրան, որ կան մարդկային զոհեր և իրավիճակի սրում. «Իմ դիրքորոշումը շատ հստակ է, այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի սուվերեն մասն է: Իհարկե, ովքեր արտաքսվել են, պետք է կարողանան վերադառնալ իրենց տներ, իսկ ովքեր արդեն ապրում են այնտեղ, իրավունք ունեն ապրելու խաղաղությամբ և լինել պաշտպանված:
Վրաստանը հետաքրքրված է Կովկասի երեք ժողովուրդների միջև եղբայրական ու բարեկամական հարաբերություններով: Մեր ապագան պետք է նման լինի բալթյան երկրների հարաբերություններին, և միայն արտաքին ուժերն են հետաքրքրված նրանում, որ գրավեն մեզ և դոմինանտ դառնան մեզ վրա: Մենք պետք է թույլ չտանք դա անել»: