Թուրքիային աղետ է սպասում. օդերեւութաբանության եւ եղանակի տեսության միջազգային կենտրոն
Международные новостиՕդերեւույթաբանության եւ եղանակի տեսության միջազգային կենտրոնը հանդես է եկել Թուրքիայի վերաբերյալ սարսափ ներշնչող հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ները' հղում կատարելով կենտրոնի հայտարարությանը, հայտնել են, որ առաջիկա տարիներին Թուրքիայի տարածքում օդի ջերմաստիճանը նորմայից 10 աստիճանով կբարձրանա: Կենտրոնը դրա համար որպես պատճառ նշել է այդ երկ րում կանաչ տարածքների արհեստական կերպով վերացումը:
Ըստ այդ հայտարարության' Թուրքիայում սկսելու է ավելի քիչ անձրեւ տեղալ, սակայն, ուժգին անձրեւներ տեղալու են, որոնք սրբելու են հողատարածքները: Ձմեռներն անցնելու են առանձ ձյան տեղումների: Անապատացումը սկսվելու է Թուրքիայի սեւծովյան տարածաշրջանից եւ եղանակը սկսելու է աստիճանաբար տաքանալ:
Այս ամսվա սկզբին Թուրքիայի արեւմտայն մասում տեղի ունեցած փոթորիկները եղանակի փոփոխության առաջին ազդանշաններն են:
Մասնագետները գտնում են, որ Միջերկարական ծովի թուրքական ափերին կանաչ տարածությունների քչանալու պատճառով օդի աղտոտվածությունը խիստ մեծացել է: Ստամբուլի շրջանում սառը օդային հոսանքների հետ աղտոտված օդի բախման ժամանակ փոթորիներ են սկսել առաջանալ:
Ուշագրավ է, որ միջազգային եւ թուրքական սեյսմոլոգիական կենտրոններն էլ Թուրքիայի տարածքում, հատկապես, Ստամբուլում մոտակա տարիներին 7 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժ են կանխագուշակում, ինչը կարող է ավերիչ հետեւանքներ ունենալ: