Շավարշը կապանցի չորրորդ նահատակն էր․ ձեր արյունն իզուր չի թափվել. aravot.am
ОбществоՀոկտեմբերի 2-ին կրկին մարդաշատ էր Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։ Կապանցիները վերջին հրաժեշտը տվեցին սեպտեմբերի 29-ին զոհված Շավարշ Մուրադյանին։
Ծնվել է 1996 թվականին Կապանում։ Սովորել է Կապանի թիվ 7 եւ թիվ 3 դպրոցներում: Սովորելու տարիներին աչքի էր ընկնում դպրոցական առարկայական օլիմպիադաներում, 11-րդ դասարանում շահեց «ՖԼԵՔՍ» մրցույթում եւ ուսումը շարունակեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ից վերադառնալուց եւ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարան: 2015 թ. զորակոչվեց Հայկական բանակ, մասնակցել Ապրիլյան քառօրյա պատերազմին: Եկեղեցուց սյունեցիները շարժվեցին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ զինվոր նահատակին հուղարկավորեցին զինվորական պատիվներով։ Ընդամենը երկու օր առաջ էլ Սյունիքի մարզկենտրոնի բնակիչները հրաժեշտ տվեցին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսած պատերազմում զոհված կապանցիներին՝ Գառնիկ Խլղաթյանին, Սասուն Ներսիսյանին, Արամ Գրիգորյանին: