Վրաստանի նախագահը դիմում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին
Международные новостиՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ հայտարարելով, որ պատարստ է Թբիլիսում ցանկացած ֆորմատով կազմակերպել բանակցություններ ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պատրաստ ենք կազմակերպել այդ բանակցությունները, պատրաստ ենք ամեն ինչի, ինչ կցանկանան երկրները»,-ասել է նա:
Զուրաբիշվիլին դիմել է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ խնդրելով միջամտել ու դադարեցնել մարտական գործողությունները: