Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր նամակ է հղել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհակալություն է հայտնել նրան «ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունների կապակցությամբ» ցուցաբերած աջակցության համար:
«Ձեր շատ անկեղծ և կոշտ հայտարարությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը միայնակ չէ իր արդար գործում», – նշվում է Ալիևի ուղերձում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ադրբեջանի նախագահն ասել է, որ դա «ադբեջանա-թուրքական միասնություն հերթական ակներև օրինակն է»: