Արցախի նախագահի վերջին զգուշացումը Ալիեւին
Международные новостиԵրեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ հոկտեմբերի 3-ի ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակը բարելավել է իր դիրքերը եւ հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար:
«Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաեւ հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, եւ այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին: Հաղթելու եւ պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Արցախի նախագահը շարունակում է մնալ առաջնագծում: