Ի՞նչ արդյունք կունենան հանդիպումները.«Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Երևանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը, ապա նշվեց, թե դա եղել է Ռուսաստանի կառավարական ինքնաթիռ: Թե ով կամ ովքեր են եղել ինքնաթիռում, այդպես էլ պարզ չդարձավ: Միայն ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասաց, որ «Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են:
Եվ դրա շրջանակներում Հայաստան են ժամանում նախապատրաստական խմբեր»: Միևնույն ժամանակ երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախից վերադարձել է Երևան և այսօր առավոտյան հանդիպում ունի ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Թե ինչ արդյունք կունենա այսօրվա հանդիպումը, ցույց կտա ժամանակը: Բայց, ինչպես երևում է, փաստացի Ռուսաստանն ակտիվացնում է իր դերակատարությունը:
Հավելենք, որ օրեր առաջ Կոպիրկինի հետ հանդիպել էր նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, տեղեկություններ կան, որ առաջիկա օրերին Հայաստան կայցելի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ամենայն հավանա-կանությամբ ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում