Անօդաչուն հարվածեց Ղազանչեցոցի հենց խաչին, ուզում են մեր խաչը վիրավորել. Պարգև Սրբազան
ОбществоԵրեկ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն երկրորդ անգամ խփեցին, երբ այնտեղ ռուսաստանցի երեք լրագրողներ կային: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը:
«Անօդաչուն եկավ ու հենց խաչի մեջտեղով խփեց: Արդյունքում թղթակիցները վիրավորվեցին: Աստված իրենց ու բոլոր վիրավորներին թող օգնի շուտ ապաքինվել:
Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել: Սա միջազգային տեռորի ձեռագիրն է:
Ահաբեկիչ նախագահ Էրդողանը պատրաստում է ահաբեկիչներ, պահում նրանց, ուղարկում այս մի տեռորիստ նախագահին, ով վարձում է նրանց ու ուղարկում մարտադաշտ:
Մեր դեմ շատ ուժեղ են պայքարում, իսկ մենք մենք ենք մեր Աստվածն ու մեր բանակը»,-ասաց նա: