Պաշտպանական բանակը նախազգուշացնում է
ОбществоՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ստեփանյանը նշել է, որ մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների համար առկա են խոցման բավարար թիրախներ։ «Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»,- գրել է Ստեփանյանը։