Մակրոնը և Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը
Международные новостиՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան հակամարտության իրավիճակի շուրջ հեռախոսազրույց են ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ալիևի մամուլի ծառայության հայտարարությանը։
«Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Պետությունների ղեկավարները քննարկում են ունեցել ղարաբաղյան հակամարտության հարցով հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ»,- հաղորդել է Ալիևի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ալիևը Ֆրանսիայից պահանջել էր ներողություն էր խնդրել Մակրոնի այն հայտարարության համար, ըստ որի՝ ԼՂ հակամարատության գոտում կռվելու համար թուրքական Գազիանթեփ (պատմական Այնթափ) քաղաքով Սիրիայից մոտ 300 սիրիացի գրոհային է տեղափեխվել Բաքու։
Ֆրանսիայի նախագահը պնդել էր, որ այդ մարդիկ Հալեպի տարածքում գործող խմբավորումների անդամներ են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։