Արծրուն Հովհաննիսյանը՝ նոր սխրանքների մասին
Общество5 հակատանկիստ կին շահագործում են հակատանկային մեր միջոցները: Այսօր մամուլի ասուլիսում ասաց ՊՆ աշխատակից Արծրուն Հովհաննիսյանը: ՊՆ աշխատակցի խոսքով՝ ծանոթ է հիանալի դիպուկահար կանանց, ծանոթ է հրետանավոր մի կնոջ: «Լսել եմ ու շատ կուզեմ ծանոթանալ վաշտի կին հրամանատարի հետ: Լսել եմ նաև, թե ինչպես մի կին վեց ամսական երեխային թողել է մոր խնամքին եւ եկել պատերազմի»,- մանրամասնեց պարոն Հովհաննիսյանը: Նա ասաց, որ պատերազմում մեր կանայք փայլուն են դրսեւորել իրենց, որի մասին դարձյալ կխոսեն: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Արցախի դեմ, որին մասնակցում են Թուրքիան եւ վարձկանները: Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, լրագրողներին, հրթիռակոծել է եկեղեցին: