Ովքեր են եղել Հադրութ ներխուժած դիվերսանտները
Международные новостиՌուսական Wargonzo նախագծի լրագրողը «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված տեսանյութում նշում է՝ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Հադրութ ներխուժած և հետ մղված դիվերսիոն խումբը բաղկացած է եղել թուրք հատուկջոկատայիններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողն ընդգծում է, որ նրանք եղել են սև համազգեստով, իսկ նպատակը եղել է քաղաքում դրոշ դնելը, որպեսզի հաստատեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքակյան հայտարարությունը՝ Հադրութը գրավելու մասին: