ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը
Международные новостиՌուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը այսօր կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին, վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը, հաղորդում է Reuters-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում Աքարը հայտարարել է, թե «Ադրբեջանը չի կարող 30 տարի սպասել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Թուրքիան պաշտպանում է սեփական տարածքի վերադարձի նպատակով Ադրբեջանի սկսած գործողությունը»: