Գիշերվա հրետակոծությունից Ստեփանակերտում քաղաքացիական 3 անձ է տուժել
ОбществоՀոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերն ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել: Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ, զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել: Ընդհանուր վնասների չափկը ճշտվում է: Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն