Իրանն անպատասխան չի թողնի իր տարածք արկեր ընկնելու դեպքերը. Սաիդ Խաթիբզադե
Международные новостиԻրանը անպատասխան չի թողնի հակամարտող կողմերից արկերի ընկնելու դեպքերն իր տարածք, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Մեր կարմիր գիծը քաղաքացիների անվտանգությունն է: Իրանի զինված ուժերն արդեն տվել են անհրաժեշտ նախազգուշացումները: Հակառակ կողմից մենք բացատրություններ ենք լսել և ասել ենք, որ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ սխալմամբ կատարվածը, կպատասխանվի», - Խաթիբզադեի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը: