Ղարաբաղում մարտերը շարունակվում են, դա անընդունելի է. Սերգեյ Լավրով
Международные новостиՊետք է անհապաղ դադարեցնել հակամարտող հռետորաբանությունը թեժացնելն ու մարտական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է Երևանի ու Բաքվի հետ հրադադարի ռեժիմի վերահսկման համար մեխանիզմներ ստեղծելու համար՝ հույս հայտնելով, որ դրանք առաջիկայում կմշակվեն:
«Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հույսերը չարդարացան, մարտերը շարունակվում են, դա անընդունելի է»,-հայտարարել է նա: