Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ Մոսկվա և հանդիպել Ալիևի հետ
ИнтервьюՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ Մոսկվա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու և Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին Փաշինյանն ասել է ТАСС--ին տված հարցազրույցի ժամանակ
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, դա մեր դիրքորոշումն է։ Ցավոք, Ադրբեջանը համաձայն չէ այս դիրքորոշման հետ։ Ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը նման արդյունքի հասնելու համար՝ այդ թվում գնալ, հանդիպել, զրուցել» ,-ասել է Փաշինյանը՝ պատասխանելով ТАСС-ի այն հարցին՝ արդյոք պատրաստ է գնալ Մոսկվա, որպեսզի հանդիպի Ալիևի հետ՝ ՌԴ միջնորդությամբ։
Փաշինյանը նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է լինի փոխհամաձայնության հիմքով, այլ ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի։
«Եվ, եթե չկա մյուս կողմից պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ մեր ազգի իրավունքների համար, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների համար։ Ես կարծում եմ՝ սա ՀՀ կառավարության, Հայաստանի ազգի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է, սա անկեղծ և կառուցողական դիրքորոշում է»։
»