Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել արյունահեղությունը և հարցը լուծել քաղաքական ճանապարհով․ Ալիև
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը։ Նա պատասխանել է հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը համաձայն է Ռուսաստանի նախաձեռնությամբ զինվորականների գծով հանդիպմանը։ «Տվյալ դեպքում առաջնահերթ խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների քաղաքական կամքը։ Մեր կողմից այն առկա է։ Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ մեր դիրքորոշումը, ընդ որում, այն ժամանակ, երբ այսօր հայտարարվել է 13 բնակավայրերի ազատագրման մասին, երբ հայկական բանակը պարտություն է կրում և Ադրբեջանը ցուցադրում է իր առավելությունը ռազմի դաշտում։ Այդուհանդերձ, չցանկանալով արյունահեղության շարունակում և ցանկանալով փրկել մարդկանց կյանքեր, մենք պատրաստ ենք նրան, որ այդ հարցը լուծվի քաղաքական ճանապարհով։ Ինչ վերաբերում է զինվորականների շփումներին՝ դրանք ամրագրված են հիմնարար սկզբունքներում, որոնց մենք հանձնառու ենք։ Դրանք են՝ տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ բանակցություններ, փախստականների վերադարձ»,- ասել է Ալիևը։ Ինչպես փոխանցում է civilnet.am-ը, Ալիևի խոսքով՝ այս հարցերի կարգավորումից հետո է նախատեսվում օտարերկրյա խաղաղապահների տեղակայման հարցը։ Հստակ էր, մի բան, որ խաղաղապահների հարցը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Հիշեցնենք, որ ՏԱՍՍ գործակալությանը հարցազրույց է տվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։