Էրդողանը զանգահարել է Պուտինի. Ինչ են քննարկել
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել` Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունների և Մերձավոր Արևելքից կռվող ահաբեկիչների ահաբեկիչների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավվածության վերաբերյալ։
Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ընդգծել, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հնարավորինս շուտ զինադադարի հասնելու և ճգնաժամը կանգնեցնելու ուղղությամբ։
Երկու երկրների նախագահները քննարկել են նաև Սիրիան և Լիբանանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը։