Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հարցեր, որոնք վերաբերում են նաև Ղարաբաղում տիրող իրավիճակին ու Եվրոպայում ահաբեկչական ակցիաներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Քննարկվել է Անդրկովկասի հարցը՝ Ղարաբաղում տիրող իրաիճակի համատեքստում»,-ասել է Պեսկովը։
«Մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել Եվրոպայում նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»,-նշել է խոսնակը՝ հավելելով, որ խորհրդակցության մասնակիցները դատապարտել են ահաբեկչական դրսևորումները:
Խորհրդակցության ժամանակ նաև քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ներքաղաքական կյանքին: