«Մենք սովոր ենք ավերակներից վեր հառնելու».Օլիմպավանում հանգրվանած արցախցիների առօրյան
TV«Պատերազմն ավարտվի տուն ենք դառնալու և մեր Արցախն ավելի ենք հզորացնելու»,- «Էպիկնետրոն»-ին պատմել են Արցախից Երևան տեղափոխված մեր հայրենակիցները: Չնայած իրենց այստեղ վատ չեն զգում, բայց սրտատրոփ սպասում են առաջնագծից հաղթանակի լուրին:Մատաղիսից 74-ամա Նոռա տատիկը պատմել է,որ համացանցում տարածված լուսանկարներից մեկում տեսել է իր տունը, որի վրա ադրբեջանիցները դրոշ են դրել: «Կվերադառնամ,դրոշը դեն կնետեմ»,- հանդարտ տոնայնությամբ վստահեցրել է կինը: