Ֆրանսիացի պատգամավորները դիմել են Մակրոնին՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը
Международные новостиՖրանսիայի Ազգային ժողովի 39 պատգամավոր դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով Արցախի հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Գի Տեսիենը:
Պատգամավորները նախագահին ուղղված իրենց կոչում ընդգծել են, որ միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախին դուրս գալ այն գոտուց, որը թույլ չի տալիս ստանալ միջազգային, հումանիտար աջակցություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Ավելին՝ այստեղ