Ֆրանսիայում իմամը, որը դատապարտել է Փարիզում ուսուցչի դաժան սպանությունը, սկսել է ստանալ հազարավոր սպառնալիքներ
Международные новостиՓարիզի մերձակայքում Դրանսի համայնքի իմամ Հասեն Շալգունին, որը դատապարտել է արմատական իսլամիստի կողմից դպրոցական ուսուցչի սպանությունը, խնդրել է Ֆրանսիայի նախագահին ուժեղացնել նրա անվտանգությունը սոցցանցերում բազմաթիվ սպառնալիքների պատճառով: Այդ մասին կիրակի հաղորդում է Le Journal du Dimanche թերթը:
Շալգումին հայտարարել է հազարավոր «կտրուկ» սպառնալիքների մասին:
«Ես խուսափում եմ իմ կյանքի համար»,-ասել է իմամը:
Այդպիսի հաղորդագրություններից մեկը հրապարակվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներից մեկի կողմից Տելեգրամում: Դրանում Շալգումին նշվել է որպես «նոր թիրախ», հաղորդագրության մեջ պարունակել է հստակ կոչ՝ «մահապատժի ենթարկել նրան»: Եւս մեկ հաղորդագրություն, որում «Ֆրանսիայի իսկական մուսուլմաններին» կոչ են անում օգնել իմամին «միանալ պատմության ուսուցչին», հրապարակվել է Թվիթերում, հաղորդում է Գազետա.ru-ն:
Հոկտեմբերի 16-ին հանցագործը սպանել է պատմության ուսուցիչ Սամյուել Փաթիին, որը դասերի ժամանակ ներկայացնում էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Ուսուցչի հասցերին սպառնալիքներ էին ուղարկվում: Հանցագործը սպանվել է ոստիկանության կողմից: Նա ծնվել էր Մոսկվայում եւ նույնպես ուներ չեչենական ծագում, եւ ստացել էր փախստականի կարգավիճակ Ֆրանսիայում:
Հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի Նոտր Դամ եկեղեցում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ բղավելով իսլամական կրոնական կարգախոսեր: Ոստիկանությունը բերման է ենթարկել նրան: Հարձակման հետեւանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ քրիստոնյա հոգեւորական: Զոհերից մեկը գլխատվել էր: Գործով զբաղվում է Ֆրանսիայի հակաահաբեկչական կոմիտեն: Մեկ ուրիշ ֆրանսիական քաղաքում՝ Ավինյոնում, տղամարդը դանակով փորձել է հարձակվել ոստիկանների վրա: Հարձակվողը բղավել է «Ալլահ ակբար» եւ սպառնացել իրավապահներին: Նա սպանվել է ոստիկանների կողմից:
Ավելին՝ այստեղ