Պուտինը հայտնել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների անունները
Международные новостиՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Հայաստանում Ադրբեջանի կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների անունները, գրում է ria.ru-ն։
Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի հրամանատար Յուրի Ուչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը:
Նշվում է նաև, որ Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է օգնություն ցուցաբերել ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին և մեկ րոպե լռությամբ հարգել է զոհվածների հիշատակը:
«Խնդրում եմ պաշտպանության նախարարին օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին», - ասել է Պուտինը ռազմական խորհրդակցության ժամանակ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
Ադրբեջանը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ռուսական ուղղաթիռը և ներողություն է խնդրել դրա համար։
Ավելին՝ այստեղ