Լավրովը ներկայացրել է Ղարաբաղի հարցով մոնիթորինգային կոնտրոնի գործառույթները
Международные новости
Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնը կաշխատի հեռահար ռեժիմով ՝ անօդաչու սարքերի օգտագործմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կենտրոնն աշխատելու է բացառապես դիստանցիոն ռեժիմով՝ օգտագործելով օբյեկտիվ վերահսկողության տեխնիկական միջոցներ, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս որոշել իրավիճակը Ղարաբաղում, առաջին հերթին շփման գծում, եւ որոշել, թե կողմերից որը կարող է խախտել հրադադարի և բոլոր մարտական գործողությունների պայմանները», - ասել Է Լավրովը ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: