Պուտինը ԼՂ-ի համար հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել, Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով գրում է tass.ru-ն։
«Միջգերատեսչական կենտրոնի ստեղծման և գործունեության հետ կապված կազմակերպչական և այլ հարցերի լուծմամբ պետք է զբաղվի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը»,-ասված է փաստաթղթում, որը փոխանցվել է մամուլի ծառայությանը:
ՌԴ նախագահի կարծիքով՝ «պետք է կառուցողական, լիարժեք աշխատանք հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ»:
«Ակնկալում եմ նրանց աջակցությունը»- հայտարարել է Պուտինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Ավելին՝ այստեղ