Կուռքից մերժված կես քայլ է․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
2018 թվականի իշխանափոխությունից հետո Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին հայտնվեց Նիկոլ Փաշինյանի արձանը, որը հետո գլխատվել էր: Այնուհետև Փաշինյանի համանման արձանը տեղադրվեց նաև նրա ծննդավայր Իջևան քաղաքում, հենց քաղաքի մուտքի մոտ: Դեռ այն ժամանակ սա բուռն քննադատության արժանացավ. մարդիկ հիշեցնում էին, թե ինչպիսի երկրներում ու ինչպիսի ղեկավարների օրոք է վերջինիս կենդանության օրոք տեղադրվել նրա արձանը: Սակայն արձանը մնաց: Եվ ահա, օրերս հայտնի դարձավ, որ Փաշինյանի իջևանյան արձանը այլևս տեղում չէ: Մեր տեղեկություններով, հայտնի փաստաթղթի՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրելուց հետո նախ՝ գլխատվել է արձանը, հաջորդ օրը այլ վնասներ են հասցվել, ապա ամբողջովին ապամոնտաժվել է: Ի դեպ, մեր թռուցիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մեծամասնությունն ամեն դեպքում ճիշտ չի համարում որևէ արձանի, քանդակի ավիրումը՝ անկախ նրանից, թե դա ում արձանն է, և անկախ նրանից, թե ինչպես ես վերաբերվում այդ արձանին կամ դրա տեղադրմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում