«Ուղղակի պետք է հաղթեինք, որտեղ նրանց արյունն էր թափվել, պետք է մեզ մնար». զոհված Լևոն Ստեփանյանի մայրը մասնակցում է մոմավառությանը (տեսանյութ)
TVԻնքը ինձ ոչինչ չէր ասում, շատ ուրախ էր, ուրախ էլ գնացել էր ծառայության: Ինը ամիս է՝ ծառայում էր, բայց ոչ մի բան չէր ասում: Որ կռվից էի հարցնում, ինքը մենակ հաղթանակից էր խոսում, որ հաղթելու ենք, ուրիշ ոչինչ չէր ասում: Այս մասին Ազատության հրապարակում կազմակերպված մոմավառության ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախում հակառակորդի դեմ մղված մարտերի ընթացքում զոհված 19-ամյա գառնեցի Լևոն Ստեփանյանի մայրը՝ Հեղինեն:
Մայրը նշեց, որ որդին զոհվել է Ջաբրայիլում՝ սեպտեմբերի 30-ին: «Իմ միակ որդին էր, ինքն էր ու վերջ: Ինքը չէր էլ մտածում, որ կարող էր զոհվել, գնացել է մինչև վերջ, կյանքի գնով, կյանքը տվեց հայրենիքին: Վերադառնալուց հետո պատրաստվում էր ոսկերիչ դառնալ, չգիտեմ, մեր ուրախությունն էր: Ուղղակի պետք է հաղթեինք, որտեղ նրանց արյունն էր թափվել, պետք է մեզ մնար»:
Լևոնի հորաքույրն ասում է, որ հերոսի մասին անընդհատ կարելի է խոսել, երազանքները շատ էին, բայց կարևորը Հայաստանի հաղթանակն էր:
Ավելին՝ այստեղ