Ալիևը վստահեցրել է Պուտինին, որ «Բաքուն կապահովի Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների անվտանգությունը»
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում Ալիևը ՌԴ նախագահին հավաստիացրել է, որ «Ադրբեջանը բազմազգ ու բազմադավան երկիր է և բոլոր կրոնների իրավունքներն ու ազատությունները երկրում պահպանվում են»։ Այս մասին, Ռիա Նովոստիի փոխանցմամբ, հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։
Ալիևը վստահեցրել է Պուտինին, որ «Բաքուն կապահովի Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների անվտանգությունը, և քրիստոնյաները կկարողանան օգտվել դրանցից»։
Հիշեցնենք, որ այս օրերի ընթացքում գրանցվել են ադրբեջանցիների կողմից Արցախում գտնվող հայկական եկեղեցիների և սրբատեղիների պղծման մի քանի դեպքեր։
Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հայտնել է, որ Դադիվանքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում:
Ավելին՝ այստեղ