Արդեն 200 դիակի փոխանակություն է իրականացվել. ԿԽՄԿ նախագահ
ОбществоԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ վերջին տվյալների համաձայն, Ղարաբաղյան հակամարտության կողմերը իրականացրել են 200 զոհվածների դիակների փոխանակություն։ Կազմակերպությունը շարունակում է ջանքեր ներդնելը այս ուղղությամբ։
Մաուրերը հավելել է, որ ԿԽՄԿ առաջնահերթ գործունեությունը ԼՂ-ում հանդիսանում է տեղահանված բնակչությանն օգնության տրամադրումը, զոհվածների դիակների դուրս բերումը, գերիներին այցելելը, ինչպես նաեւ փոխանակության համար բանակցությունների նախապատրաստումը։
Նշենք, որ ԿԽՄԿ ղեկավարն այսօր հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղում ներկայումս ընթացող գործողությունները, ինչպես նաեւ հնարավոր համագործակցության հեռանկարները՝ կորոնավիրուսի պայմաններում։