Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Եղունգ ունես՝ գլուխդ քորի. ո՞վ է պատասխան տալու քաոսի համար

Արցախում պատերազմական գործողությունների ավարտից և կապիտուլյացիայի խայտառակ ակտը ստորագրելուց հետո Հայաստանի և Արցախի իշխանությունները բառի բուն իմաստով մոռացության են մատնել պատերազմի հետևանքով և իրենց գրչի մեկ ստորագրության արդյունքում առանց հայրենիք և առանց սեփական տան կտուր մնացած քաղաքացիներին և վերջիններիս խնդիրները: 

Արդեն մի քանի օր է` Արցախի տարբեր գյուղերից անհանգստացնող լուրեր են գալիս այն մասին, որ ադրբեջանական բանակը մուտք է գործում գյուղեր կամ հողատարածքներ, որոնք կամ ստորագրված փաստաթղթով չեն տրվում Ադրբեջանին, կամ եթե տրվում են, ապա տեղի բնակիչներին այդ մասին չի տեղեկացվում․ տեղեկացվելու դեպքում էլ՝ տարհանվելուց 1-2 օր առաջ։ Կան նաև բնակավայրեր, որոնց բնակիչները մինչև հիմա չգիտեն՝ հեռանա՞ն իրենց տներից, թե՞ ոչ։

Մարդիկ ստիպված անձամբ են կապ հաստատում ռուս խաղաղապահների հետ, փորձում իրենց կենսական շահերը առաջ մղել, հասկանալ, թե արդյո՞ք իրենց գյուղերը հանձնվող բնակավայրերի շարքում են, թե ոչ, որովհետև պետությունը բացակայում է։

Համացանցում նույնիսկ տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ծաղրում իրենցից մի քանի մետր այն կողմ գտնվող մեր գյուղացիներին, ովքեր իրենց գույքն են բեռնում մեքենաները։ 


10-ից ավել գյուղ հանձնվել է թշնամուն, մի դեպքում, երբ դրանք չէին մտնում հայտարարությամբ թշնամուն հանձնվելիք տարածքներում: Այսինքն՝ դրանց հանձնելու որոշումը ընդունվել է հայտարարության ընդունումից հետո: 

Նոր Մարաղա գյուղի ոդիսականը նույնպես ուշագրավ է: Պատերազմի ավարտից հետո զինվորականները հայտարարել են, որ գյուղը հանձնվելու է, իշխանությունները ասել են՝ սպասեք: Արդյունքում վերջին պահին գյուղացիներին հայտարարել են, որ վերջիններս պարտավոր են գյուղը լքել: 

Խոսվում է այն մասին, որ համաձայնագրով Ադրբեջանին են հանձնվելու Տավուշի մարզի մի քանի գյուղեր, որոնք նախկինում եղել են ադրբեջանական Ղազախի շրջանի կազմում։ Հայկական կողմը ընդամենը մեկ-երկու անհաջող փորձ է արել հերքելու այս տեղեկությունը: 

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի արոտավայրերը մնացել են թշնամու վերահսկողության տակ` մի դեպքում, երբ դա ՀՀ սուվերեն տարածքն է: 

Արցախի Բերդաշեն գյուղի նռան այգիները կմնան հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմում` դեռ պարզ չէ։ Մարտունու շրջանի այս գյուղը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ հայկական կողմում է մնացել, բայց մշակովի հողերի ու այգիների ճակատագիրն անորոշ է։ Գյուղացիները սեփական ուժերով են փորձում փրկել իրենց հողն ու այգին։ 

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Բաբայանը, ով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Բաբայանի դուստրն է, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե նոյեմբերի 20-ին թշնամին ներխուժել է գյուղ, զինված մտել են իրենց տան բակ, հորը և եղբորը գերի վերցրել։ 

Հայտարարության ստորագրումից օրեր անց Արցախի նախագահի խոսնակը հայտարարեց, որ Բերձորը կմնա հայկական, այսօր արդեն տեղեկություն է տարածվում, որ Բերձորի բնակիչներին մինչև ամսվա վերջ ժամանակ են տվել քաղաքը լքելու համար: 

Սկզբում հայտարարվում էր, որ Դադիվանքը կմնա հայկական ուժերի վերահսկողության տակ, սակայն Դադիվանքի պատկանելիությունը մինչ օրս այդպես էլ չի որոշվել: 

Արցախի Չարեկտար գյուղը հանձնելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, վերջնական որոշումը վաղը կկայացվի։ Չարեկտար գյուղը գտնվում է Շահումյանի շրջանում, սակայն նախկինում Մարտակերտի շրջանի գյուղերից էր։ Գյուղում բնակվում է 48 ընտանիք, ընդհանուր 270 բնակիչներով։ 

Հասկանալի չէ, թե ինչ է լինելու Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ, քանի որ այն անցնում է սահմանային գծով ր ըստ ռելիեֆի՝ գտնվում է Ադրբեջանի տարածքում: Դժվար թե այս պահին դա ինչ-որ մեկին կառավարությունում հուզի: 

Ինչպես և չհուզեց այն հանգամանքը, որ ադրբեջանցիները երեկ փաստացի հասել էին Գորիս և արդյունքում Հայաստանից վերցրել Սոթքի հանքի 70 տոկոսը: Սոթք ներխուժած ադրբեջանցիները նաև ծաղրում էին հայերին և բարևում Փաշինյանին: 

Տեղեկություն է տարածվել նաև, որ Սոթք գյուղի բնակիչներից պահանջել են լքել իրենց գյուղը, քանի որ այն այլևս ադրբեջանական տարածքում է: 

Գեղարքունիքում գյուղացիներն են բանակցում ադրբեջանցիների հետ՝ կարևորագույն բլուրները փրկելու համար:

Այս ամենին էլ պետք է գումարել այն հանգամանքը, որ պետական և ոչ մի կառույց այս պահին չի օժանդակում անտուն մնացած քաղաքացիներին, նրանք մատնված են բախտի քմահաճույքին և առավելագույնը, ինչ տեսնում ենք, դա առանձին քաղաքացիների ցանկությունն է ինքնակազմակերպվել և օգնել այս մարդկանց: Իսկ որտե՞ղ են միլիոնավոր դրամներ ստացող պաշտոնյաները, ինչո՞ւ է երկիրը մատնված քաոսի և անիշխանության և ի վերջո՝ ո՞վ է պատասխան տալու ստեղծված իրավիճակի համար: Դեռևս միայն առկա է մեղքը մեկը մյուսի վրա բարդելու տենդենց և զրո պատրաստակամություն՝ պատասխանատվություն ստանձնելու և կոնկրետ քայլեր անելու մասով… 

 
 

Ավելին...

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики