Ил-76 հատուկ ինքնաթիռը ուղևորվել է Արցախ. նոր հաղորդագրություն ՌԴ-ից
Международные новостиՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հատուկ ինքնաթիռով փրկարարներ է ուղարկել Արցախ, նրանց թվում են կինոլոգներ, լեռնային փրկարարներ, կապավորներ և հոգեբաններ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:
«Դեկտեմբերի 6-ին Մոսկվայից թռիչք է կատարել արտակարգ իրավիճակների նախարարության Ил-76 հատուկ ինքնաթիռը: Խումբը բաղկացած է կինոլոգներից, «Լիդեր»կենտրոնի պիրոտեխնիկներից և լեռնային փրկարարներից, կապավորներից, Նոգինսկի փրկարարական կենտրոնի մասնագետներից, ինչպես նաև հոգեբաններից: Մեկնող անձնակազմը կորոնավիրուսի թեստավորում է անցել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինքնաթիռը կառաքի նաև 3 ուղևորատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ: