Բրիտանիան պատրաստվում է հանել կորոնավիրուսային սահմանափակումները մինչև 2021 թվականի ամառ
TVԲրիտանիան պատրաստվում է հանել կորոնավիրուսային սահմանափակումները մինչև 2021 թվականի ամառը: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Մեթ Հենկոկը: Նյութը վերցրել ենք «Financial Times»-ից:
-Մենք կարծում ենք, որ գարնանը ամեն ինչ կսկսի կարգավորվել: Ես 2021 թվականի ամռան հետ կապված մեծ հույսեր ունեմ, - ասել է նախարարը: Նա ավելացրել է, որ առայժմ անհրաժեշտ է հետևել սահմանափակումներին:
Բնակչության պատվաստման համար պատասխանատու ծառայության ղեկավար Քեյթ Բինգեմը ևս կրկնել է ժամկետների նման գնահատումը՝ ասելով, որ ներքուստ զգում է՝ հաջորդ տարվա ամռանը բոլորն արձակուրդ են գնալու:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը