Երեք հայ գերիները հայկական կողմին են փոխանցվել առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․
«Դեկտեմբերի 9-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են և, առաջնահերթության սկզբունքով, հայկական կողմին են փոխանցվել առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով»։